ՌԴ-ն Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

« Երևանի գործունեության ընդհատումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է հողի վրա իրավիճակի սրման։ Իսկ Բաքվին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,- ասել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատանքը ՌԴ խաղաղապահների միջոցով՝ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման համար և ակնկալում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները:

«Այն նախկինի պես արդիական է»,- ավելացրել է Զախարովան։




Լրահոս