Armenian text to speach

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես մարտավարական գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշումը ֆինանսապես աջակցելու համար․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին։

«Երևանում ոչ ոք մտադիր չէ «դանդաղեցնել» եվրոպական չափանիշների ներդրումը։ Երևանը տարբեր հուշագրեր է ստորագրում արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում՝ համագործակցության վերաբերյալ այն ոլորտներում, որտեղ Մոսկվան միշտ եղել է ավանդական և հուսալի գործընկեր»,-նշել է Զախարովան։

«Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես մարտավարական գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշումը ֆինանսապես աջակցելու համար»։




Լրահոս