Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հարցը Երևանի համար զգայուն թեմա է, մենք դա հասկանում ենք. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսության հնարավոր բացման զգայունությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով, երկկողմ հարաբերությունների թեմա է մնում հյուպատոսական գրասենյակների բացման հարցը ցանկացած վայրում, մասնավորապես՝ Շուշիում։ Տվյալ դեպքում՝ Բաքվի եւ Անկարայի միջեւ։

«Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում մենք ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,- հավելել է նա։




Լրահոս