Փրկարարները քաղաքացուն իջեցրել են ծառից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին, ժամը 19:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցում գտնվող «Առագաստ» ռեստորանային համալիրի մոտակայքում, կատվին իջեցնելու համար քաղաքացին բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Ն. Է.-ին (ծնված 2000 թ․) իջեցրել են ծառից։




Լրահոս