Երիտասարդական ԵԱ․ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի թիմը երրորդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկում գրավել է երրորդ տեղը։

Հայաստանի թիմն այս առաջնությունում պայքարն ավարտեց 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով:

Չեմպիոն դարձավ 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը եզրափակիչում կամային հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ։

Արծաթե մեդալակիրներ դարձան Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ), բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյան (79 կգ) եւ Անդրանիկ Ավետիսյան (65 կգ):

Լուսանկարը՝ ՀԸՖ-ի




Լրահոս