Armenian text to speach

Նիդեռլանդները 86 տոննա ոսկու պաշար է տեղափոխել ԱՄՆ-ից և Կանադայից Լոնդոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդեռլանդների կենտրոնական բանկը 86 տոննա ոսկու պաշար ԱՄՆ-ից և Կանադայից տեղափոխել է Լոնդոն՝ աշխարհաքաղաքական անկայունության աճի պայմաններում։

Բանկի խոսքով՝ Լոնդոնի ոսկու շուկան ավելի իրացվելի է, ուստի ճգնաժամի դեպքում այնտեղ պահվող ոսկին հնարավոր է ավելի արագ վաճառել կամ օգտագործել։

Նիդեռլանդների ընդհանուր ոսկու պաշարը 2025 թվականի վերջին կազմել է 612,4 տոննա՝ շուրջ 72,2 մլրդ եվրո արժեքով։ Տեղափոխությունից հետո ոսկու 32,1%-ը պահվում է Լոնդոնում, 30,8%-ը՝ Նիդեռլանդներում, իսկ 18,5%-ականը՝ ԱՄՆ-ում և Կանադայում։

Գործողությունն իրականացվել է մարտից օգոստոս՝ ոսկու առքուվաճառքն ու ֆիզիկական տեղափոխումը համատեղելով։ DNB-ն նշել է, որ նպատակը ճգնաժամային իրավիճակում ոսկու արագ հասանելիությունն ու բանկի դիմադրողականության բարձրացումն է։




Լրահոս