ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը  երեկ տեղեկացավ, որ ավարտվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի թիկնապահ, Գայդ մականունով հայտնի Արմեն Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այն արդեն ուղարկվել է դատարան: Մեկ անգամ արդեն դատված Արմեն Սարգսյանի ու եւս 7 հոգու դեմ մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության, ինչպես նաեւ փաստաթղթեր, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելու համար: Ընդ որում, Գայդը մեղադրվում է 24 տարբեր դրվագներով: Քրեական գործը դատարան է ուղարկվել հոկտեմբերի 21-ին, սակայն դատաքննության օրը նշանակված չէ: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Գայդի դեմ հարուցված քրեական գործով  դատական նիստը նախագահում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը:




Լրահոս