Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերից «ճանապարհին». Wildberries-ի պատվերները ուշանում են, նամակները՝ մնում անպատասխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries-ի հավելվածում «Կլինի ավելի ուշ» գրառումը որոշ հայաստանցի գնորդների համար արդեն շաբաթներ տևող սպասում է նշանակում։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած գնորդների խոսքով՝ եթե սովորաբար պատվերները ստանում էին 7–10 օրում, ապա հոկտեմբերի վերջին արված որոշ պատվերներ նոյեմբերի 26-ի դրությամբ դեռ չեն հասել։

Գնորդներն ասում են, որ գրել են հաճախորդների սպասարկման ծառայությանը, սակայն պատասխան չեն ստացել։ Խմբագրության տրամադրության տակ եղած սքրինշոթներից մեկում 19 970 դրամ արժողությամբ կոշիկի առաքման վերջին թարմացումը հոկտեմբերի 30-ին է եղել։

Հավելվածը գրեթե չորս շաբաթ անց էլ ցույց է տալիս, որ ապրանքը «ուղևորվում է տեսակավորման կենտրոն»։ Մեկ այլ պատվեր վաճառողն առաքման է հանձնել նոյեմբերի 7-ին, իսկ նոյեմբերի 17-ից դրա կարգավիճակը չի թարմացվել։ Երկու դեպքում էլ առաքման նոր օր նշված չէ։

Երրորդ պատվերի դեպքում նոր ամսաթիվ կա։ 23 670 դրամ արժողությամբ պատի լուսատուն գնորդը պետք է ստանար նոյեմբերի 20-ին, սակայն հավելվածում առաքման օրը տեղափոխվել է դեկտեմբերի 10՝ 20 օրով։ Ինչու են ոտնահարվում հայ գնորդների իրավունքները, ով պետք է պաշտպանի, մնում է անհայտ:

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս