«Բարսելոնան» ջախջախել է «Ռեալին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալի» հետ և հաղթել 3-0 հաշվով:

Աչքի են ընկել եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն, հարձակվողներ Ֆերմին Մարին Լոպեսը և Ֆերան Տորեսը:

«Ռեալը» գոլ խփելու լավ հնարավորություն ուներ, սակայն թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վրիպել է 11-մետրանոցից:

Իսպանիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 11-ին: «Ռեալը» մեկնարկային տուրում կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին», իսկ «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Խետաֆեի» հետ:




Լրահոս