Օգոստոսի 8-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԳՈՍՏՈՍԻ 8-ին, ժամը 11։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառսյին կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանի, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն․ հրդեհային անվտանգության խնդիրներ։

*****

ՕԳՈՍՏՈՍԻ 8-ին, ժամը 12։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանի, Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Sky Club ակումբի հիմնադիր Արմեն Սարգսյանի, «Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Վահագն Մնացականյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․-Օգոստոսի 19-ին Սևանում տեղի կունենա «Պարապլաներային վայրէջքի ճշգրտության գավաթ» փառատոնը, օգոստոսի 26-ին Ստեփանավանում կանցկացվի «Airfest» փառատոնը: Փառատոններն իրականացվում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:




Լրահոս