Փրկարարները հեռացրել են կոտրված ծառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին, ժամը 13։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 83 հասցեի մոտակայքում բարդին կոտրվել, ընկել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի պարսպի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են պարսպի վրայից։




Լրահոս