Ռոնալդուի գոլը «Ալ-Նասրին» դուրս բերեց Արաբական Չեմպիոնների գավաթի եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական Չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Սաուդյան «Ալ-Նասրը» հաղթել է իրաքյան «Ալ-Շորտային»:

Միակ գոլը գրանցվել է եզրափակիչ սուլիչից 15 րոպե առաջ․ 11 մետրանոցն իրացրեց «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Կիսաեզրափակիչի մյուս խաղում կհանդիպեն սաուդյան երկու թիմերը՝ «Ալ-Հիլալն» ու «Ալ-Շաբաբը»։




Լրահոս