Այրվել է մոտ 100 հակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին, ժամը 14։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։51-ին, մարվել՝ 16։53-ին։ Այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր։




Լրահոս