Բենժամեն Պավարը «Բավարիայից» կարող է տեղափոխվել «Ինտեր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ 27-ամյա պաշտպանը գլխավորում է «ներաձուրիների» առաջնահերթությունների ցանկը: Մոտ ժամանակներս «Ինտերը» բանակցություններ կսկսի ֆրանսիացու տրանսֆերի շուրջ:

Պավարի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» հետաձգվում է պաշտպան Հարի Մագուայրի՝ «Վեսթ Հեմ» տրանսֆերի խափանման պատճառով:

Բացի այդ, Բենժամենը կարող է «Արսենալի» համար հարմար տարբերակ դառնալ Յուրիեն Թիմբերին փոխարինելու համար, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, սակայն այդ հարցում ոչ մի որոշում դեռ չի կայացվել:




Լրահոս