Ինչպես երեխային պատրաստել դպրոցին. հոգեբանի խորհուրդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ծնողը դպրոցին նախապատրաստվելուն ընդառաջ լարվի և սթրեսի ենթարկվի, ապա դա կարող է ազդել նաև երեխայի վրա: Այդ մասին են վկայում հոգեբանները:

Հոգեբան և չորս երեխաների մայր Յուլիա Կերեցմանը պատմել է, թե ինչպես օգնել երեխային ադապտացվել դպրոցին: «Ամենից հեշտ ադապտացիան լինում է այն երեխաների մոտ, որոնք մանկապարտեզ հաճախել են: Հենց այնտեղ էլ երեխան առաջին անգամ սովորել է շփվել այլ երեխաների հետ, հարգել կանոնները», – նշել է նա:

Յուլիա Կերեցմանը խորհուրդ է տալիս ընդունել այն փաստը, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է և կարող է նորություններին տարբեր կերպ արձագանքել: «Մեծահասակների կողմից հոգեբանական աջակցությունը շատ կարևոր նշանակություն ունի: Փորձեք երեխայի հետ վստահելի հարաբերություններ ստեղծել: Նրան սովորեցրեք խնդիրները լուծել ադեկվատ ձևով, հարգալից շփվել, լսելու ունակություն և իհարկե, արտահայտել սեփական մտքերը», – եզրափակել է փորձագետը:




Լրահոս