Ընկերների հետ հաց ուտելու ընթացքում չորս անգամ կրակել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին, ժամը 23.10-ին, կրակոցի ձայներ լսելուց հետո, Ջերմուկի քրեական հետախույզները, Երևանյան խճուղու հարևանությամբ գտնվող նախկին ռեստորանի մոտ, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ X-7» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է որսորդական հրացանի չորս պարկուճ:

Նա հայտնել է, որ ընկերների հետ հաց ուտելու ընթացքում իր անվամբ հաշվառված տեսակի որսորդական հրացանով չորս անգամ կրակել է, իսկ հրացանը գտնվում է ավտոմեքենայում:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստաթղթերն ու տղամարդը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:




Լրահոս