«ՀայաՔվեն» ԿԸՀ կհանձնի հավաքված ստորագրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, «ՀայաՔվեն» ԿԸՀ կհանձնի հավաքված ստորագրությունները։

«Միացեք մեզ, միասին հանձնենք մեր համատեղ որոշման արդյունքները, տեր կանգնենք ստորագրություններին։

Մինչ հանդիպում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, Գ. Քոչար 21ա», – հայտնում են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:




Լրահոս