«Նոյան տապանի» տնօրենն արձագանքել է «Ժողովուրդի» հրապարակմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոյան տապան» ՍՊԸ-ի տնօրեն Ֆրիկ Մկրտչյանը Armlur.am-ի հետ զրույցում պարզաբանում տվեց օրերս «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը:

Հրապարակման համաձայն ՝ արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից։ Կառավարության որոշմամբ Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը վաճառվել էր կառավարության 2-րդ մասնաշենքը ՝ ԱԳՆ֊ – ի շենքը, սակայն այս հարցում դեռ խնդիրներ կան։ Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, պատկանում է հենց այդ ընկերություններին: ՀՀ կառավարությունն իր 2012թ դեկտեմբերի 27-ի 1675-Ն որոշմամբ պարտավորվել է օգնել գնորդին ՝  «վերջինիս համար ողջամիտ արժեքով» երրորդ անձանցից ձեռքբերել այդ տարածքները, սակայն այդ պարտավորությունը չի կատարում։

««Նոյան տապան» ՍՊԸ-ին ոչ շենքի գնորդը կամ գնորդի ներկայացուցիչը, ոչ էլ ՀՀ կառավարության որևիցե մարմին մեզ այդ հարցերով չի դիմել: Մենք գիտենք, որ կառուցվում է շենք, որից հետո երկրորդ մասնաշենքում գտնվող բոլոր պետական հիմնարկները կամ վարձակալական հիմունքներով գտնվողները տեղափոխվելու են այդտեղ: Իսկ այս տարածքը մեր սեփականությունն է: «Նոյան տապանը» տիրապետում է այդ տարածքի սեփականությանն իրավունքին»,- եզրափակեց տնօրենը ՝  շեշտելով, որ որևէ բանակցություններ չեն եղել:

Լիլիթ Լալայան




Լրահոս