Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտյան հետաձգված չվերթերի թիվը գերազանցել է 40-ը:

«Որպես պահեստային օդանավակայաններ օգտագործվել են Շերեմետևոյի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Կազանի, Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանները։ Մոտ ժամանակներս այդ չվերթերի ուղևորներին կհասցնեն նշանակման օդանավակայաններ», – հայտնել են «Ռոսավիացիա» գործակալության մամուլի ծառայությունում։

Սակայն Մոսկվայի օդանավակայանները և «Ժուկովսկի» օդանավակայանն աշխատում են սովորական ռեժիմով․ հանվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը ներդրվել էր քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։




Լրահոս