Հոռոմ գյուղում խոտածածկույթ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին, ժամը 20։04-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի-Երևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Հայրենյաց գյուղի մոտակա սարերում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոռոմ գյուղի վարչական տարածքին պատկանող ցորենի դաշտերում և հարակից սարերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:01-ին, մարվել՝ 23:18-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ և 30 հա խոզան. հրդեհաշիջումն իրականացվել է մոտ 20 հա տարածքում:




Լրահոս