Բելառուսում մեկնարկում են ՀԱՊԿ զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բելառուսում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, Հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ այստեղ տեղի կունենան համատեղ և հատուկ վարժանքներ։ Արդեն զորավարժության եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություններն անցկացնել Ղրղզստանում։

Նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային զորամիավորումները։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի ավելի քան 2500 զինծառայող և ավելի քան 500 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա։




Լրահոս