ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայում անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում. 13 մեդալն, ի դեպ, այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ:

 

 

 

ԱՌԱՔՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչո՞վ է տարբերվում հասարակ առաքանին պատվիրված (գրանցված) առաքանուց:

Ջեմմա Միքայելյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պատվիրված առաքանիները գրանցվում եւ ստանում են բեռնային համար, որով հաճախորդը կարող է հետեւել առաքանու ուղուն։ Պատվիրված (գրանցված) առաքանի ուղարկելու համար հաճախորդը ՀայՓոստին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ։

 

ՀայՓոստ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասարակ առաքանիների դեպքում բեռնային համար չի տրվում։

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ո՞վ ենթակա չէ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

Համլետ Բոլեյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար եւ ազատազրկման ձեւով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327.2-րդ կամ 327.3-րդ կամ 327.5-րդ կամ 362-րդ հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ եւ (կամ) 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար:

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության չի կարող նաեւ զորակոչվել այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձեւով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:




Լրահոս