ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ Աբովյան քաղաքում. ընկերներից մեկը փորձել է վերջ տալ մյուս ընկերոջ կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 23-ին ուշագրավ դեպք էր եղել Աբովյան քաղաքում։ 2003 թվականին ծնված տղամարդու կողմից Աբովյան քաղաքի ինտերնացիոնալ 1-ին շենքի մոտ ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել 1985 թվականին ծնված մեկ այլ տղամարդու ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել էր մարմնական վնասվածք։ Դեպքի վայր էին շտապել իրավապահները ու դեպքով քննություն էին սկսել։

Եվ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահներն օրերս հայտնաբերել են ջրատարում ԱԿՍ տիպի ինքնաձիգը։ Կրակոցներ արձակողին փնտրում են, դեպքի հանգամանքները պարզվել են։

Ըստ մեր տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցները ընկերներն են ու մեկը մյուսի հետ որոշ տարաձայնություններ է ունեցել, ինչի պատճառով ընկերներից մեկը սպանության փորձ էր կատարել։

Քնար Մանուկյան




Լրահոս