Երևանյան ղեկավարությունը հսկայական սխալ է գործում․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել, ըստ որի մոտակա օրերս նոր  հրապարակում կանեն, որտեղ կխոսեն նաև հայաստանյան այն պատգամավորների մասին, ովքեր մասնավորապես ամեն բանում մեղադրում են ռուս խաղաղապահներին։ Նշվում է, որ նման անհիմն հրապարակումններն ու արտահայտությունները լարված իրավիճակ են առաջացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև, այդ ամենը հետագայում կնպաստի նաև Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացման:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկախության մասին 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի հասցեին։ Ակնհայտ փորձ է արվում ազատել իրեն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հաստատում են մեր ավելի վաղ արված եզրակացություններն այն մասին, որ Արեւմուտքի կողմից հրահրվող եւ պաշտոնական Երեւանի կողմից սատարվող եւ սեփական երկրի եւ մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ ունեն։ Կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանեց, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստում էին շրջադարձ կատարել Ռուսաստանից»։

Փաստաթղթում նշվում է, որ «Ռուսաստանը մշտապես հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը եւ երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ»։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը գալիք սերունդներին թողնելու մասին 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ կայացված ջենթլմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը տուրք տվեց Արեւմուտքի հորդորներին։ Պրահայում եւ Բրյուսելում նա որոշեցի գործել՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք համոզված ենք, որ երեւանյան ղեկավարությունը հսկայական սխալ է գործում՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի եւ Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը եւ երկիրը դարձնելով Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Վստահ ենք, որ դա գիտակցում է նաեւ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»,- ամփոփել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։




Լրահոս