Իսրայելցի զինվորականները մտել են Պաղեստինի կողմից գրավված բնակավայրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՍ-ի 200-ից 300 զինյալ ներթափանցել է Իսրայելի սահմանամերձ շրջաններ, գրում է Haaretz-ը։

«ՀԱՄԱՍ-ի 200-ից 300 գրոհային շաբաթ առավոտյան մտել է Իսրայել, նրանցից մի քանի տասնյակը դեռ թաքնվում են Իսրայելում»,- գրում է թերթը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:

Իսկ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները մտել են ՀԱՄԱՍ-ի կողմից գրավված բնակավայրեր: Հիմա այնտեղ մարտեր են ընթանում:




Լրահոս