Դերասանուհի Եվա Զոհրաբյանը սիրելիի հետ հանգիստն է վայելում Իտալիայում: Դերասանուհին ինստագրամյան իր էջում լուսանկարների եւ վիդեոների շարք է հրապարակել՝ կից գրելով.
«Մեր ճանապարհորդությունը
կամ
թվում է, թե համատեղ նկարներ մենք ունենում ենք միայն ճամփորդություններից»:
Նշենք, նաեւ, որ Եվան սթորի բաժնում անկեղծացել է, որ երեկ արկածներով է անցել իր եւ սիրելիի Սան Լազարո գնալու ընթացքը:
«Կարճ ասած, լսեք թե ինչ եղավ: Մենք որոշել էինք Սան Լազարո գնալ, որտեղ հայկական եկեղեցի կա: Նախորոք ուղեւորվեցինք նախանշված վայրը, որտեղից եկեղեցի պիտի գնայինք: Սակայն այդ օրը դեպի այդտեղ աշխատում էր միայն մեկ ուղղություն եւ հակառակը՝ մեկ անգամ: Մենք բավականացած նստում ենք ավտոբուս եւ մինչեւ հաջորդ կանգառ գնում ենք եւ տեսնում ենք, թե ինչպես է ճիշտ ավտոբուսը անցնում մեր աչքի առջեւով, իսկ մենք պարզվում է՝ գտնվում էինք այլ վայրում: Անհասկանալի տեղ էր, ավտոբուսներն էլ այլեւս չէին գնում: Փառք Աստծո այդտեղ կային ինչ-որ շինություններ, որտեղ մենք օգնություն խնդրեցինք, որպեսզի տաքսի կանչեն…»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականին Եվա Զոհրաբյանին օրինականացրել էր հարաբերությունները սիրելիի հետ:
Դերասանուհու հարսանիքի մասին ArmLur.am-ը գրել էր:
Մ. Ղ.