Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 9-15-ը:
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.27մ (15.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 9-15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.219մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ 95.168մլն. մ³:
2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 228․234մլն.մ³: