ՔՊ-ական թաղապետերից առաջինը պաշտոնանկ արվեց՝ տեղը զիջելով «Հանրապետություն» կուսակցության թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը դադարեցնում է իր գործունեությունը.

«Հարգելի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 24.10.2023 թվականից դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը»,- սոցցանցի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր աղբյուրների փոխանցմամբ Երեւանի թաղապետերի պաշտոնները դարձել են լուրջ կռիվ իշխանության եւ «Հանրապետություն» կուսակցության միչեւ, քանի որ իշխանությունը, համագործակցային դաշինք ունենալով «Հանրապետություն» կուսակցության հետ, պետք է նրանց էլ բաժանի թաղապետերի պաշտոններ։

Նախապես որոշված էր, որ 3 թաղապետ պետք է լքի պաշտոնը եւ հեռանա, եւ այդ պաշտոններին պետք է նշանակվեն «Հանրապետություն» կուսակցության անդամները։ Այժմ Մալաթիա-Սեբաստիա,Դավթաշեն եւ Նոր Նորք վարչական շրջանների այդ 3 ՔՊ-ական թաղապետերը մեծ բունտ են անում Ավինյանի մոտ, որ սա արդար քայլ չէ իրենց նկատմամբ, քանի որ իրենք իշխանության կողքին կանգնել եւ աջակցել են նրանց ամենավատ ժամանակաշրջանում, եւ հիմա ստիպում են լքել իրենց պաշտոնները։

Ստացվում է մեկնարկը տրված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի փոփոխությամբ: Հաջորդ լինելու են Դավթաշեն եւ Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները:




Լրահոս