Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին կաշառք տալու քրեական գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վան Անդրանիկի Հարությունյանը մեղադրվում է այն բանում, որ նա զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄ հետ աշխատանքների կազմակերպման մասնագետի պաշտոնը, իր նկատմամբ հովանավորչություն դրսևորելու, այն է՝ նույն վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից իր հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, պարգևավճար ստացած 284.000 ՀՀ դրամ գումարը 2023 թվականի հուլիսի 14-ին որպես կաշառք տվել է Արման Բարխուդարյանին:

Հրայր Հրաչյայի Արամյանը մեղադրվում է այն բանում, որ նա զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի պետի պաշտոնը, իր նկատմամբ հովանավորչություն դրսևորելու՝ առանց հիմնավորմամբ պարգևատրման ներկայացնելու դիմաց, այն է՝ նույն վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից առանց հիմնավորման պարգևատրման համար, ստացած գումարից 72.000 ՀՀ դրամ գումարը 2023 թվականի ապրիլի 15-ին որպես կաշառք տվել է Արման Բարխուդարյանին:Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Քնար Մանուկյան




Լրահոս