Այցեր, հանդիպումներ, մամուլի ասուլիսներ. վերջին 10 օրերի ընթացքում ինչ է կատարվել ԱԳՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Ամփոփելով վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը.
🔹 Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այց Հայաստան,
🔹 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այց Թեհրան՝ մասնակցելու «3+3» խորհրդատվական հարթակի նիստին, հանդիպում նաև Իրանի նախագահի և Թուրքիայի ԱԳ նախարարի հետ,
🔹 Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական այց Հայաստան՝ որպես ՀՀ անկախացումից ի վեր Կանադայի ԱԳ նախարարի առաջին այց ՀՀ, և Կանադայի դեզիդենտ դեսպանության բացում,
🔹 Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այց Հայաստան. ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:

📑 Այցերի օրակարգն ընդգրկել է ՀՀ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԵՄ գործընկերության, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրմանն առնչվող տարբեր հարցեր:
🎥 Կայացել են մամուլի ասուլիսներ՝ լրագրողների հետ հարցուպատասխաններով՝ միջազգային գործընկերների հետ համատեղ անդրադառնալով փոխադարձ, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի:




Լրահոս