Ուշագրավ դեպք Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում. վիճաբանությունը կրակոցներով է ավարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Իջևան տարածաշրջանի գյուղերից մեկում: Նոյեմբերի 4-ին ժամը 12:30-ի սահմաններում Այգեհովիտ գյուղի դաշտավայրում վիճաբանություն է տեղի ունեցել երկու կողմերի միջև:

Պատճառը որոքան էլ անհավանական թվա, կապված է  այդ տարածքից հեռանալու հետ, որի ժամանակ կողմերից մեկը մյուս կողմի վրա կրակոց է արձակել:Հրացանից արձակած փամփուշտից տուժել է 1998 թվականին ծնված մի բնակիչ,  վերջինս որովայնի հատվածում ստացել է վնասվածք:

Տուժողը ծանր վիճակում տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, իսկ հետո Երևան:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս