Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դեպքերով «խառը» պարոն Բարխուդարյանը, ով բերման էր ենթարկվել իր թիմակիցների հետ գնումների գործընթացը չարաշահելու կասկածանքով, ավելի ուշ ստորագրությամբ բաց թողնվեց, դեռ մի բան էլ սկսեց ՔՊ-ականների քեֆ-ուրախություններին մասնակցել:
Այն, որ Բարխուդարյանը ՔՊ-ականների ոչ ծպտյալ հովանավորյալն է, դա մեկ կամ մի քանի հոգի չի, որ հայտնում են, սակայն թե ինչ է կատարվում այս պատմության հետեւում, իրականում բավականին հարցականներով լի է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պարոն Բարխուդարյանը, փաստորեն, ոչ միայն Ավինյանի եւ Կատվալյանի ընկերն է, ոչ միայն Ռուբեն Ռուբինյանի հավատարիմն է, այլ պարզվում է քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են:
Ռուբեն Ռուբինյանը Արման Բարխուդարյանի երեխայի քավորն է եւ հավանաբար ու բնականաբար ինչպես հայկական սովորություններն են ենթադրում՝ քանի քավորը կա, սանիկը ոչ մի «պրոբլեմ» չպետք է ունենա: