«Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ այս շաբաթ քննարկում կլինի ԱԺ-ում. ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

«Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանրային լսումներին մասնակցելու են «Հայաքվե» նախաձեռնության անդամները, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ պատգամավորները և մյուս պատգամավորները՝ ըստ ցանկության:

Հիշեցնենք, որ նախագիծը 50.000 եւ ավելի ստորագրություն էր հավաքել, ԿԸՀ-ն հաստատել էր «ՀայաՔվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը եվ մուտքագրվել էր այն ԱԺ:

Մեկ ամիս շրջանառության մեջ մնալուց հետո՝ գլխադասային հանձնաժողովը, այս դեպքում՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, դրական կամ բացասական եզրակացություն պետք է տա:

Անկախ եզրակացությունից՝ նախագիծն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս