ՏեՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները մտել են Չորրորդ գյուղ. 10-ից ավելի անձ են փնտրում. ո՞ւր է «ՍԻ ՓԻ ԷՍ» բենզալցակայանի սեփականատիրոջ որդու վարորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղթանակ թաղամասի կրակոցներից անցել է 10 օր եւ որեւէ մեկին իրավապահները չեն կարողանում ձերբակալել եւ դեռ ավելին ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները փնտրում են 10-ից ավելի անձի:

Ի դեպ, մարտաֆիլմ հիշեցնեող կրակոցները ու ծեծկռտուքը, ըստ նախնական վարկածի, եղել է կնոջը սիրահետելու թեմայի շուրջ:

Հիշեցնենք որ նոյեմբերի 9-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում: Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, եւ հնչել էին կրակոցներ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ եւ հանցագործության բացահայտման համար կարեւոր իրեր:

ՀՀ քննչական կոմիտեն եւս հայտնել էր, որ միջադեպի մասնակիցների ինքնությունները պարզված 8 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասով, իսկ 2-ին, վերոնշյալներից բացի, նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի հատկանիշներով։

Քնար Մանուկյան




Լրահոս