Վինիսիուսը նվեր է ստացել Ռոնալդուից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» 23-ամյա բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարով ցույց է տվել Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից ստացած նվերը։

38-ամյա ֆուտբոլիստը Վինիսիուսին նվիրել է իր խաղաշապիկը, որով Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել է Լիխտենշտեյնի դեմ Եվրո-2024-ի ընտրական հանդիպմանը։ Պորտուգալացիները հաղթել էին 2:0 հաշվով, Ռոնալդուն դարձել էր մեկ գոլի հեղինակ։

Վինիսիուսն ու Ռոնալդուն «Ռեալում» չեն խաղացել միասին։




Լրահոս