Դեկտեմբերի 6-ից ուժի մեջ կմտնի օրենսդրական փոփոխություն, ըստ որի պետական մարմինների կողմից մսավաճառների խանութներում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:
Թե ինչքանով է որոշումն ընդունելի մսավաճառների կողմից՝ ArmLur.am-ը շրջել է «Գում»-ի մսի շուկայում և զրուցել մսավաճառների հետ:
Մսավաճառներից շատերը գտնում են, որ կենդանուն գյուղից սպանդանոց հասցնելով, վնասում են ստացված հումքի և մթերքի որակը, իսկ արդյունքում հաճախորդների մոտ լինում են դժգոհություններ մսի գույնից ու որակից: Իսկ մի մասն էլ կողմ է, որ ամեն համայնք ունենա իր սպանդանոցը, և մորթն իրացվի մաքուր պայմաններում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան