Կապան-Տաթև ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16։24-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու բեռնատար, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա․ Մ․) և «KamAZ» (վարորդ՝ Հ․ Բ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները բեռնատար ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, այնուհետև «KamAZ» մակնիշի բեռնատարը քարշակել (մոտ 3 մ․)․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։




Լրահոս