Ռուսաստանում նախատեսվում է ներդնել օտարերկրյա քաղաքացիների «հավատարմության համաձայնագիրը». ТАСС

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է օտարերկրյա քաղաքացիների համար ներդնել «հավատարմության համաձայնագիր» հասկացությունը, որը ենթադրում է երկիր մուտք գործող օտարերկրացիների համաձայնությունը մի շարք սահմանափակումներին:

ТАСС գործակալության տեղեկության համաձայն՝ դրանց թվում են Ռուսաստանի պետական քաղաքականության վարկաբեկման արգելքը, ավանդական ընտանեկան արժեքների ժխտումը և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում խորհրդային ժողովրդի ներդրման խեղաթյուրումը:

Օրինագծի համաձայն՝ «ՌԴ տարածքում գտնվելու ընթացքում Ռուսաստան մուտք գործող օտարերկրացուն արգելվում է խոչընդոտել ՌԴ հանրային իշխանության մարմինների գործունեությանը, ցանկացած ձևով վարկաբեկել ՌԴ արտաքին և ներքին պետական քաղաքականությունը, պետական մարմինները և պաշտոնատար անձանց»:

Փաստաթուղթը նախատեսում է, որ օտարերկրացիներին կարգելվի նաև անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Ռուսաստանի բնակչության տարածաշրջանային և էթնոմշակութային կյանքի բազմազանության, ավանդական ռուսական հոգևոր և բարոյական արժեքների նկատմամբ:




Լրահոս