Վանաձորի բանտում կռիվ է սկսվել. հարձակվել են աշխատակիցների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մհեր Կաղզվանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, պատիժն ի կատար ածող նույն հիմնարկի բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով Տիրիթ Քարհանյանի հետ աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշել են նրանց, ապա Մհեր Կաղզվանցյանը ձեռքին գտնվող սուր, ծակող-կտրող առարկայով հարձակվել է քրեակատարողական հիմնարկի ծառայող Ա.Ավետիքյանի վրա փորձել դրանով հարվածել նրան՝ վայր է գցել մահճակալի վրա, ինչի արդյունքում Արամ Ավետիքյանը վայր ընկնելիս կառչել է նույն վայրում գտնվող Գևորգ Թովմասյանի հագուստներից, ով իներցիայով վայր է ընկել Արամ Ավետիքյանի կրծքավանդակին, որի պատճառով նրա առողջությանը պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս, այնուհետև երբ կրկին ցանկացել է նույն սուր, կտրող-ծակող առարկայով հարվածել Արամ Ավետիքյանին, այդ պահին Եղիշե Քոչինյանը միջամտել է ու նշված սուր, կտրող-ծակող առարկան դիպել է նրան և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Քնար Մանուկյան




Լրահոս