Քրեական հեղինակություն Յուրի Ուտոևն իր հետ հանդիպումից խուսափած քաղաքացու վրա է հարձակվել. ինչ են բացահայտել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն Յուրի Ուտոևին մեղադրանք է առաջադրվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պատճառն այն է, որ նա հարձակվել է քաղաքացու վրա՝  հանդիպելու իր հրավերն անտեսելու համար:

Մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսի 25-ի կեսօրին այցելել է Միքայել Սալիբեկյանին պատկանող, Երևան քաղաքի Հ. Հակոբյան 2/50 հասցեում գործող հացաբուլկեղենի արտադրամաս, որտեղ նույն ընկերության աշխատակցին պատկանող հեռախոսով, զանգահարելով Միքայել Սալիբեկյանին, առաջարկել է նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հանդիպել Երևան քաղաքի Կիևյան 4 շենքի իրեն պատկանող նկուղային հատվածում՝ միաժամանակ ասելով, որ իր հետ սնունդ տանի:

Միքայել Սալիբեկյանը, հասկանալով, որ զանգահարողը «Կիևյանցի Յուռա» մականունով Յուրի Ուտոևն է, ժամը 21:00-ի սահմաններում, գնացել է պայմանավորված վայրը: Շենքի նկուղային հատվածում Միքայել Սալիբեկյանը սպասել է, մինչև Յուրի Ուտոևը ընթրի, որից հետո Յուրի Ոտոևն իր զանգերին չպատասխանելու, հանդիպումից խուսափելու և իրեն արհամարելու համար ֆիզիկական ներգործություն է գործադրել Միքայել Սալիբեկյանի նկատմամբ, այն է՝ հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով գլխի, ձախ ուսահոդի, արմնկային հոդի, ձախ բազկի, նախաբազկի և ձախ սրունքի շրջանների քերծվածքների ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Քնար Մանուկյան




Լրահոս