Ռոնալդուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Նասրի» կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրն» ընդունել էր «Ալ Ռիյադին» և առավելության հասել 4-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն:

Սադիո Մանեն աչքի է ընկել երկու գոլային փոխանցումով, իսկ Անդերսոն Տալիսկան դարձել է դուբլի հեղինակ:

Պորտուգալացի ֆուտբոլիստը 16 գոլով գլխավորում է ռմբարկուների ցանկը:

«Ալ Նասրը» 37 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է և առաջատար «Ալ Հիլալին» զիջում է 7 միավորով:




Լրահոս