
ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 11-ի ժամը 18.15-ին Ախուրյան գյուղի գերեզմանատանը հայտնաբերել, ձերբակալել և, իրեղեն ապացույց գողոնով հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 19-ամյա և 33-ամյա երկու տղամարդու: Բաժնում նրանք խոստովանել են, որ գերեզմանատնից զարդանախշեր են գողացել:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին: