Վարչապետը ներկա է գտնվել Բաբկեն Արարքցյանի հոգեհանգստի արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի հոգեհանգստի արարողությանը:

Այն տեղի է ունեցել Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 79 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը:

Նրա հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին՝ Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում:




Լրահոս