Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով հարուցվեց քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։

Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, որից հետո ներկաները տղային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։

Հիշեցնենք, որ այսօր ArmLur.am-ը բացառիկ տեղեկություն էր հայտնել այն մասին, որ ՀՀ իրավապահ համակարգը, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ամենայն հավանականությամբ, քրեական վարույթ կնախաձեռնի Մասիս համայնքի ղեկավարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանի գործողություների մասով:

Ավելի վաղ  ArmLur.am-ի հետ զրույցում Հովհաննես Հակոբյանը հայտարարել էր, որ հեռախոսը երեխային կնվիրի ընտրություններից հետո՝ պնդելով, որ նախընտրական փուլը դեռ չի սկսվել, իսկ երեխան ընտրելու իրավունք չունի։

Ըստ Քրեական օրենսգրքի՝ ընտրությունները պաշտոնապես նշանակվելուց հետո, մինչև քվեարկության արդյունքներն ամփոփելը, եթե թեկնածուն որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին որևէ ծառայություն կամ ապրանք է խոստանում պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:




Լրահոս