ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վառելիքը կէժանանա, բայց ոչ ոք չի կարող ասել՝ Ռուսաստանը ինչ խանդի տեսարաններ կսարքի․ իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծին։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի բոլոր կողմերի կողմից վավերացնելուց հետո։ Համաձայնագրի պայմաններով իրանական կողմն ապահովում է ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու պարտավորություններ։ Բացի այդ, ԵԱՏՄ անդամ երկրներից Իրան ապրանքների մատակարարումները կապահովվեն առանց անցումային շրջանների։

Մանր և միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանը ArmLur.am-ի հետ զրույցում փաստեց, որ Իրանի հետ առևտուրը շահավետ կլինի Հայաստանի համար գնային առումով, իսկ հայ-ռուսական հարաբերությունները դժվար թե այս պատճառով տուժեն, քանի որ արդեն բավականին վատացել են։

Կստացվի, որ այս համաձայնագրով Հայաստանում վառելիքի շուկայի մոնոպոլիան, հնարավոր է, առիթից օգտվելով արհեստական գնաճ ստեղծի շուկայում։ Նման դեպքերը նորություն չեն հայկական վառելիքի շուկայում, քանի որ վերջին հինգ ամիսներին 1-2 ամսվա տարբերությամբ թե՛ գազը, թե՛ հեղուկ գազը գնային անկումներ ու գերաճ են ունեցել արհեստական կերպով խոշոր խաղացողների կողմից գնային սանդղակը բարձրացնելու պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս