Ինչ հարցեր են ընդգրկված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի ԱԺ-ն արտահերթ նիստ է անելու:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում 8 հարց է:

Այսպիսով՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հետևալ հարցերը՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը,

2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը,

3. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը,

4. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը,

5. Պրոբացիայի ծառայության մասին նախագիծը,

6. Զբոսաշրջության մասին նախագիծը,

7. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը,

8. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս