
Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կկալանավորի։ Նա անցնում է կաշառքի գործով, որի չափը, մեզ հասած լուրերի համաձայն, 20.000 դոլարի է։