Մխիթարյանն անհավանական է, նա փոխեց իրավիճակը. Վալոն Բեհրամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Վալոն Բեհրամին կարծիք է հայտնել Ա սերիայի 17-րդ տուրի «Ինտեր» – «Լեչե» խաղի մասին: Այն ավարտվել էր «Ինտերի» հաղթանակով՝ 2-0 հաշվով:

«Այս խաղում «Ինտերն» այլ կերպ էր օգտագործում հարձակվողներին, բայց որոշիչ դարձան Մխիթարյանի միացումները հարձակման գծին: Նա փոխեց իրավիճակը, դարձրեց այն մրցակցի համար անկանխատեսելի: Մխիթարյանն անհավանական է:

«Ինտերն» ընդամենը 7 գոլ է բաց թողել, դա աննորմալ է և շատերին անհասանելի»,- «Լացիոյի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը

Իտալիայի առաջնության 17 տուրից հետո «Ինտերը» առաջատարն է:




Լրահոս