Մարտի 14-ին՝ ժամը 08.35-ին, Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել են քաղաքացի Ա. Խ.-ի որոնողական աշխատանքները. տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), փրկարարական ջոկատը (6 փրկարար, 1 ջրասուզակ), և հատուկ ջրափրկարարական ջոկատը (9 ջրափրկարար):
Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ 36 աշխատակից, ՀՀ ոստիկանության Մասիս քաղաքի ՈԲ 2 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ժամը 15.35-ի դրությամբ գետից մետ 400 մ հեռավորության վրա հայտնաբերվել է Ա.Խ.-ն, ում ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկները ցուցաբերում են համապատասխան բուժօգնություն:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին՝ ժամը 16.26-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: