Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

ՀՖՖ-ից հայտնում են, որ հավաքելով 81 միավոր՝ 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:




Լրահոս